Հակակշիռների առաջին հաղթանակը. Վիգեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար, կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որ արտերկրից փոխանցվող գումարներ չեն հարկվելու:
«Հակակշիռների առաջին հաղթանակը: «Հանրապետականի» հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: Կառավարությունը փոխեց իր մտադրությունը:
Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, ոչ թե խանգարել նրանց:
Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունը պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր»:
Հարակից հրապարակումներ`
- Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ պարզաբանումը
- Կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա. Դավիթ Անանյան
- Հիմա պաշտոնյաններն այն վիճակում են, որ ինչքան շատ «քերեն», այնքան լավ. Տնտեսագետը՝ տրանֆերտների հարկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան