Հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են ոստիկանություն. Գ. Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ։
«Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժամանակ» թերթի համապատասխան հրապարակմանը, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ վերջինիս ունեցած տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետերին, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, և իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից:
ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում արձանագրված սույն հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,- ասված է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն ասում է՝ քարոզչությունն իրավաչափ է
- Սևակ Հովհաննիսյան. Ընտրախախտումների առումով դատախազությունը որդեգրել է ավելի խիստ քրեական քաղաքականություն
- Ահազանգ. Փաշինյանի թիմը խախտում է Ընտրական օրենսգիրքը
- ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդների ¼-ն աշխատելու է Երևանում