Հայտնի է, թե Վերաքննիչի որ դատավորը կքննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշպանական խմբի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։
«Քննության օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղակացնենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 13֊ին կայացրած որոշումը, և գործն ուղարկեց նույն դատարան նոր քննության:
Այդպիսով, վճռաբեկ դատարանը որոշեց մասնակի բավարարել գլխավոր դատախազի բողոքը և բեկանեց վերաքննիչ դատարանի որոշումը, գործը ուղարկեց նոր քննության։ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների բողոքը մերժվեց ամբողջությամբ։
Նշենք, որ ՎԴ բողոք էին ներկայացրել ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ. Քոչարյանի պաշտպանների բողոքի նպատակն է՝ Վերաքննիչ դատարանում իրենց ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դարձնելը, իսկ դատախազը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշումը:
Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման հիմքով
- Քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը
- Ալումյան. ՀՔԾ պետն առնվազն պետք է Տիգրան Աբգարյանի վրա կրակողի անունն իմանար
- Ալումյան. Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում
- Եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, կդիմենք ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին