Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը մոտենում է ավարտին
Լոնդոնում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը նորվեգացի Մագնուս Կարլսենի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի միջև: 10 պարտիաներից հետո հաշիվը 5:5 է: 11-րդ պարտիան տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 19.00-ին:
Մրցախաղը կավարտվի նոյեմբերի 28-ին: Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք, որում կխաղարկվի 4 արագ շախմատի պարտիա (25 րոպե + 10 վայրկյան) այնուհետև 2 պարտիա կայծակնային շախմատ (5 րոպե + 3 վայրկյան): Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո: