Դեպքեր են լինում, երբ տնտեսվարողները կարագի մրցույթ են շահում, բայց սպրեդ են մատակարարում. ՏՄՊՊՀ նախագահ
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական մարմինները իրենց վարչարարությամբ, գործունեությամբ կարող են մրցակցային խնդիրներ առաջացնել, մրցակցային անհավասար պայմաններ ստեղծել պետական գնումների գրոծընթացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Նա հայտնեց, որ անցնող տարում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ավելի քան 202 խնդրահարույց գործեր, որոնցից 140-ը՝ պետական գնումների ոլորտում:
«Դեպքեր են լինում, երբ տնտեսվարողները կարագի մրցույթ են շահում, բայց սփրեդ են մատակարարում, վնաս են հասցնում ոչ միայն սպառողների շահերին այլ նաև անբարեխիղճ մցակություն են առաջացնում։ Պարզվել է, օրինակ՝ մանկատներում, ծերանոցներում, դպրոցներներում մատակարարվող ապրանքը ոչ թե կարագ է, այլ սփրեդ է, իսկ պետական պաշտոնյաները՝ ապրանք ընդունողները ուշադիր չեն եղել և բաց են թողել այս խնդիրները»,- օրինակ բերեց նա։
Այսպիսով, նա հայտնեց, որ 93 խնդրահարույց մրցույթներ են բացահատել:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ այս բացահայտումները վերաբերում է այս տարվան, իսկ պետական գնումները արվում են ապրիլ-մայիս ամիսներին:
Խոսելով արտահանումից, նա ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում մանրածախ առևտրի ցանցերում խնդիրներ և խոչընդոտներ են ստեղծվում Հայաստանի տնտեսվարողների համար։
«Մասնավորապես նրանք դժվարանում են Ռուսաստանի առևտրային ցանցեր մուտք գործել, կա խտրական վերաբերմունք: Նա ասաց, որ հարցը կարգավորելու համար մեր տնտեսվարողների և ռուսական շուկայում խոշորագույն «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի» ղեկավարների հետ հանդիպումներ են կազմակերպվել: Հանդիպել քննարկել ենք, և հիմա բավականին շատ արտահանող ընկերություններ հաջողությամբ համագործակցում են առևտրային ցանցերի հետ»,- ավելացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Շաբոյան. Տեղի է ունեցել խոշոր տնտեսվարողների մասնաբաժինների կրճատում
- Թանկացումների հետ փորձելու են բուսայուղ, տրանսճարպեր, սփրեդներ խառնել մթերքին. Սննդագետ
- Հայտնաբերվել է խախտում «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրած սփրեդում
- «Սովետական դպրոց եմ անցել, չեմ իմացել «սփրեդ» բառը». արդարանում է մանկապարտեզներին «սփրեդ» մատակարարողը
- «Կարթել-Աննա» . «Նոր Զովք» ընկերությանը կարագի անվան տակ սփրեդ չենք մատակարարել