Էյֆելյան աշտարակը փակել են բողոքի ցույցերի պատճառով
Փարիզում որոշում են ընդունել փակել Էյֆելյան աշտակարը այցելուների համար՝ բողոքի ակցիաների պատճատռով, որոնք անցկացվում են Մարսյան դաշտավայրում։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է աշտարակի պաշտոնական կայքում։
«Բողոքի ակցիան թույլ չի տալիս մեր այցելուներին ստանալ օպտիմալ անվտանգության պայմաններ, հետևաբար, որոշվեց այս օրը հուշարձանը փակել հանրության համար»- նշված է հաղորդագրության տեքստում։
Նշվում է, որ այսօրվա համար գնված տոմսերի ամբողջական գումարը հետ կվերադարձվի, սակայն չի նշվում, թե աշտարակը երբ կբացվի այցելուների համար։
«Ռիա նովոստի»-ն էլ գրում է, որ բողոքի ակցիան ուղղված է վառելիքի գների բարձրացմանը, որը ստացել է «Դեղին բաճկոններ» անունը։ Լայնամասշտաբ ակցիաները սկսվել էին նոյեմբերի 17-ից։ Ակցիայի պատճառով փակ են նաև մայրաքաղաքի մետրոյի յոթ կայանները։
Այսօր ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք մոտեցել են ցույցերի համար փակ համարվող Համերաշխության հրապարակին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան