Ավելի քան չորս անգամ շատ ալյուր է ներկրվել Հայաստան
Այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կենդանական ծագման գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալները, բացառությամբ ձվի, նվազել են: Ասվածն ապացուցող տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական կոմիտեն։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա երրորդ եռամսյակում իրացվել է 189.4 հազար տոննա կաթ, ինչը 7.8%-ով պակաս է 2017թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:
Կենդանի քաշով մսի արտադրության ծավալը նվազել է 2.2%-ով և կազմել 31.3 հազար տոննա:
Ինչ վերաբերում է ձվի արտադրության ծավալին, ապա այն ավելացել է 11.7%-ով և կազմել 187.7 մլն հատ:
Այս ժամանակահատվածում հանրապետություն ներմուծված ապրանքների 13.3%-ը բաժին է ընկել պարենամթերքին (2017թ. III եռամսյակում` 15.6%), իսկ արտահանման ծավալներում` 27.3% (2017թ. III եռամսյակում` 27.0%)։
Հաշվետու ժամանակաշրջանում պարենամթերքի արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ գներով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.4%-ով և կազմել 329.3 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում` պարենամթերքի ներմուծումը` 167.1 մլն. ԱՄՆ դոլար և արտահանումը` 162.2 մլն. ԱՄՆ դոլար։
2018թ. III եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ հիմնական պարենային ապրանքատեսակներից ձվի ներմուծման ծավալը նվազել է 3.6 անգամ և կազմել 0.008 հազար տոննա, թռչնի մսինը՝ 36.5%-ով և կազմել 6.4 հազ. տոննա, բրնձինը՝ 31.1%-ով և կազմել 1.3 հազ. տոննա, պանրինը՝ 28.9%-ով և կազմել 0.3 հազ. տոննա, կաթինը՝ 28.5%-ով և կազմել 1.7 հազ. տոննա, կարագինը՝ 26.0%-ով և կազմել 0.7 հազ. տոննա, խոզի մսինը՝ 22.7%-ով և կազմել 1.3 հազար տոննա, տավարի մսինը՝ 16.8%-ով և կազմել 0.8 հազ. տոննա:
Փոխարենն ավելացել են ալյուրի (4.1 անգամ), մրգի (1.9 անգամ), շաքարի (55.4%-ով), մակարոնեղենի (29.0%-ով), ցորենի (23.8%-ով), բանջարեղենի (18.6%-ով), բուսական յուղի (0.6%-ով) ներմուծման ծավալները։
Պարենամթերքի արտահանման ծավալներում նվազել է նաև պանրի (52.4%-ով), գինու (10.5%-ով) արտահանման ծավալները:
Փոխարենն ավելացել են կոնյակի (9.7%-ով), հանքային ջրի (8.2%-ով) արտահանման ծավալները։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մտադիր են անմշակ հող չթողնել, երկիրն էլ ինքնաբավ դարձնել
- Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով
- Հայաստանում հացի, ալյուրի արտադրությունը նվազել է
- Ցորենի և ալյուրի շուկայում տնտեսվարողներն ավելացել են ավելի քան 5 անգամ. ՏՄՊՊՀ
- Մեռած գործարաններն ու անմշակ հողերը կաթվածահար են անում ՀՀ տնտեսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին