Մեր շփման գծի սահմանին ժամկետային զինծառայողներ չպետք է կանգնեն. Արամ Սարգսյան
«Մենք» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում: Դաշինքի պատգամավորության թեկնածու Անժելա Խաչատրյանն ասաց, որ «Մենք» դաշինքը ներկայացնում է կայուն թիմ, իրատեսական ծրագրեր։
«Մեր ծրագրում որևէ պոպուլիզմ չեք տեսնի, մենք չենք ասելու բան, որը չենք անելու, երբ որ լինենք խորհրդարանում։ Վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ և վստահության քվեով կլինեն խորհրդարանում, և ձեզ բոլորի համար բարեկեցություն ապահովող կյանքը բարելավելու համար կարևորագույն նախագծեր կիրականացնենք։ Վստահեք մեզ, հետո պահանջեք մեզանից»,- ասաց նա։
«Մենք» դաշինքը գլխավորող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խոսեց առողջապահության ապահովագրության անհրաժեշտության մասին։ Նա նաև նշեց, որ հայերի մշտական խնդիրն է եղել անվտանգությունը, քանի որ Հայաստանը շրջապատված եղել հարևաններով, որոնք միշտ աչք են ունեցել մեր տարածքների վրա։
«Ինչ պետք է անել, ինչպես ապահովել այդ անվտանգությունը։ Մեր շփման գծի սահմանին ժամկետային զինծառայողներ չպետք է կանգնեն, պետք է կանգնեն միանշանակ պրոֆեսիոնալ զինվորականներ, վճարովի զինվորականներ, պայմանագրային զինծառայողներ։ Պայմանագրային զինծառայողների թիվը 20 հազարով պետք է ավելացվի։ Եթե ունենում ենք 20 հազարով լրացուցիչ պայմանագրային զինծառայող, որևէ նորակոչիկ չի գնում սահման։ Բանակ զորակոչված զինվորը սովորւմ է սակրավորի, տանկիստի, հրետանավորի գործը»,- ասաց Արամ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
- «Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը
- «Մենք»-ը չի լինելու գրպանային ընդդիմություն. Քոքոբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան