ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր իր քարոզարշավը սկսեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մոմ վառելով։
«Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակը ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Մենք ոչ սև ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք: Աշխարհում կան լիքը գույներ, սիրենք աշխարհը, սիրեք գույները, սիրեք երկիրը: Մեր կարգախոսը լինելու է շիտակ քաղաքական պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին: Բոլորս պետք է հասկանանք՝ տեղի է ունեցել, հեղափոխություն, 8 ամիս անցել է, 8 ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա: Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ տեսլականը, դրա համար էլ մասնակցում ենք ընտրություններին, ներկայացնում ենք ժողովրդին»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է քարոզարշավին, և հնչեցրած այն մտահոգություններին, թե Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը սկսել էր ժամանակից շուտ, նա ասաց, որ չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը:
«Ինչ որ եղել, եղել է, թող ամեն մարդ հիմա ներկայացնի իր մոտեցումներն ու ծրագրերը»,- ասաց Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվում է առանց կանխավճարի հիփոթեքային համակարգ ներդնել
- ԿԸՀ-ն ասում է՝ քարոզչությունն իրավաչափ է
- Սխալները մարդու համար են, մենք բազմիցս ներողություն ենք խնդրել. Արթուր Բաղդասարյան
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
- ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան