ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է հրավիրել Ազովի ծովում իրավիճակի սրման պատճառով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրավիրել է արտակարգ նիստ, որը քննարկելու է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ը դեսպան Նիկի Հեյլին: Ինչպես տեղեկացնում է Gazeta-ն, նիստը տեղի կունենա Հայաստանի ժամանակով 20.00-ին։
Արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով դիմել են Ուկրաինայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները։ Իրավիճակի սրման մեջ երկրներից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։
Ըստ տեղեկությունների, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Սև ծովում Ռուսաստանի տարածքային ջրերում առգրավվել են Ուկրաինայի ռազմածովային նավատորմի 3 նավեր, որոնք խախտել էին սահմանը։
Տեղի ունեցածի պատճառով Կերչի նեղուցը փակվել էր նաև քաղաքացիական նավերի համար, որը արդեն վերականգնվել է։ Ուկրաինայի նավատորմն էլ հայտարարել է, որ նավերը հարձակման են ենթարկվել ու չեն կարողացել լքել տարածքը։ Նշվում է, որ նավերի անձնակազմի 6 անդամներ վիրավորվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան