Մհեր Մկրտչյան. Փաստորեն «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների գործը
Հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Մհեր Մկրտչյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ քարոզարշավի ընթացքում հնչեցրած հայտարարությանն ու ափսոսանք հայտնել։
«Փաստորեն ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը: Փաստորեն այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը: Դե բարի երթ ձեր քարոզարշավին....»։
Հիշեցնենք, որ Թալինի բնակիչների հետ հանդիպմանը Սասուն Միքայելյանը հայտարարել է. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։
Միքայելյանի այս հայտարարությանը սոցցանցում հետևել են բազմաթիվ քննադատություններ։