Մոնթե Մելքոնյանի դպրոցում աշակերտի նկատմամբ բռնության հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհին հարվածել է աշակերտներից մեկին։
«Երբեք չէի մտածի, որ նոր Հայաստանում, 21րդ դարում կբախվենք նման խնդրի հետ , այն էլ ուսուցչուհու կողմից։ Մաթեմատիկայի ուսուցչուհին խոսքերով վիրավորելուց, մի ողջ կենդանական աշխարհ հիշելուց հետո, անցել է ուժ գործադրելուն, գրքով հարվածել է մի աղջիկ երեխայի (10տ) ինչի հետեւանքով արյուն է եկել ու բավականին մեծ այտուց առաջացել աչքի մոտ, հետո հարվածել մեր բալիկին այտին մեծ կապտուկ է առաջացել, և մյուս երեխային։ Իսկ դասղեկը երեխաներին պաշտպանելու փոխարեն, ահաբեկել է, թե բա եթե ծնողներին ասեք կսատկացնեմ ձեզ»,-երկու օր առաջ ֆեյսբուքյան խմբերից մեկում գրել է դպրոցի աշակերտներից մեկի ծնողը։
Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին՝ Մալաթիայի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել այսօր։
«Ըստ հաղորդման, նոյեմբերի 23-ին ,Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասասենյակում, ուսուցչուհին գրքով հարվածել է իր դստեր այտին` պատճառելով մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր»,-ասացին ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները