Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի ներկայությամբ. Վիտալի Բալասանյան
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր ՀՀ Թալին քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում:
Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող մի ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Արցախի Հանրապետությունը համայն հայության ձեռքբերումն ու հպարտությունն է: Առավել քան զարմանալի ու զայրութ հարուցող է, որ այս օրերին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այն շահարկվում ու նսեմացվում է, ի նպաստ ինչ-որ կուսակցական շահերի:
Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, (համոզված եմ, որ «Սասուն ջոկատի» տղաները ևս համակարծիք չեն նրա հետ), որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ:
Սթափվե՛ք, տղանե՛ր»,- ասված է Վ. Բալասանյանի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից». Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին
- Սասուն Միքայելյանը կարող է վաղն էլ ասել՝ «Եկեք Արցախը հանձնենք, կարևորն այս հեղափոխությունն է. ազատամարտիկ
- Մհեր Մկրտչյան. Փաստորեն «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների գործը
- Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին