Իլոն Մասկը որոշել է անձամբ ուղևորվել Մարս
Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասկը 70 տոկոսով կուղևորվի Մարս։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա այդ մասին պատմել է Axios-ին տված հարցազրույցում։ Միլիարդատերի խոսքով, Կարմիր մոլորակ մեկնարկը կարող է տեղի ունենալ յոթ տարուց, SpaceX BFR-ի (Big Falcon Rocket)-ի տոմսի արժեքը մի քանի հարյուր հազար դոլար կլինի։
«Դա բարդ կլինի, երկաթյա անոթում մահանալու լավ հնարավորություններ կան խորը տարածության մեջ։ Երկիր չվերադառնալու հնարավորություն կա»,- ասել է Մասկը։
2017 թվականին հայտնի էր դարձել, որ SpaceX-ի պլաններից է 2022 թվականին երկու բեռնատար ուղարկել Մարս, 2024-ին երկու առաքելություն է նախատեսվում՝ երկու բեռնատար և երկու մարդատար։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկին հրապարակել է տիեզերք ուղարկած մեքենայի վերջին լուսանկարները
- Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը Մարս կուղարկվի
- Իլոն Մասկը մշակում է ուղեղն ու համակարգիչն իրար միացնող տեխնոլոգիա
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում