IFMC-2018. Առաջին մրցանակը հասել է Հայաստանին
Նախօրեին կայացել է ժամանակակից խորեոգրաֆիա IFMC 31-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը, հայտարարվել են մրցույթի հաղթողների անունները։ Այս մասին հայտնում է news.vitebsk.cc կայքը։ Գրան պրին և բարձրագույն մրցանակը՝ 5700 դոլարի չափով, ստացել են Պեկինի Դրամայի կենտրոնական ակադեմիայի ուսանողների կատարումը։
Առաջին մրցանակը 3500 դոլարի չափով, ստացել է Հայաստանի ներկայացուցիչ Ռիմա Պապոյանը «Կինը՝ նախքան որոշում ընդունելը» աշխատանքի համար։ Այդ պահին կնոջ գլուխով անցնող մտքերն ու զգացմունքները վերածվել են զգացմունքային պարի։ Նախապես կամերային թատրոնի համար ստեղծված համարը նաև մեծ փառատոնի բեմին է համապատասխանել։ Այդ դեպքում ժյուրիի ընտրությունը հասկանալի էր, և հանդիսատեսը հայ պարուհուն, որն առաջին անգամ էր մասնակցում IFMC-ին, ջերմ ընդունելության էր արժանացրել և եզրափակչում, և մրցանակաբաշխության ժամանակ։