Շվեյցարիայում հանրաքվեի դրված «Հեռացնել կովերի եղջյուրները, թե ոչ» առաջարկը մերժվել է
Շվեյցարիայում նախօրեին տեղի է ունեցել հանրաքվե, որում բնակիչները պետք է որոշեին արդյո՞ք պետք է սուբսիդավորել այն ֆերմերներին, որոնք չեն հեռացնում կովերի եղջյուրները։ Այս մասին գրում է Sky News-ը։
Հանրաքվեի նախնական տվյալներով, այս առաջարկը մերժվել է 54-46 տոկոս հարաբերակցությամբ։
Նշվում է, որ ֆերմերներն այս հարցի համար մոտ 8 տարի արշավ են անցկացրել։ Ֆերմեր Արմին Կապոլը գտնում է, որ եղջյուրների հեռացումն անբնական է ու ցավոտ, և կովերը ավելի երջանիկ են կոտոշներով։ Նրա առաջարկով, այն ֆերմերները, որոնք չեն հեռացնում կովերի եղջյուրները, պետք է գումար ստանային պետությունից։
Սակայն ֆեդերալ կառավարությունը դեմ էր հավելյալ ծախսերին ու նշում էր, որ ֆերմերները կարող են իրենց կովերին պահել այնպես, ինչպես կցանկանան։
Շվեյցարիայի կովերի մեծամասնությունը եղջյուրներ չունեն, քանի որ ֆերմերները հեռացնում են դրանք՝ կանխելու համար անասուններին ու մարդկանց վնասելը։
Սակայն կենդանիների պաշտպանները պնդում են, որ կովերը եղջյուրներն օգտագործում են իրենց քորելու ու նաև հաղորդակցման համար։
Նշենք, որ Շվեյցարիայի ուղիղ ժողովրդավարության օրենքով 100 հազար ստորագրություն հավաքած հարցը կարող է դրվել հանրաքվեի։
Նախօրեին հանրաքվեի էր դրված նաև միջազգային օրենքների ու պայմանագրերի նկատմամբ։ Շվեյցարիայի օրենքներին առաջնություն տալու մասին հարցը, որը ևս մերժվել է 67 - 33 տոկոս հարաբերակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան