Հիմա էլ կենդանաբանական այգու կոկորդիլոսն է սատկել
Կենդանաբանական այգու նեղոսյան կոկորդիլոսի անկման մասին Panorama.am-ի ունեցած տեղեկությունները հաստատեցին այգուց։
«Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած:
Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո:
Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,-ասաց այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։
Ավելի քան 20 տարի շարունակ կոկորդիլոսին խնամած Կարեն Մարտիրոսյանը, ում հեռացրել են աշխատանքից, Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատճառը եղել է անգրագիտությունը։
«Դա մեր կենդանաբանական այգու զարդն էր։ Ես վերջերս եմ աշխատանքից դուրս եկել, կենդանին լիարժեք առողջ է եղել։ Լիարժեք։ Ես եմ մեծացրել կոկորդիլոսին, բաժնի ղեկավարն եմ եղել, 4-5 սմ է եղել, իմ ձեռքերի մեջ է մեծացել, հիմա 3 մետրանոց կոկորդիլոս էր»,-ասաց նա։
Մարտիրոսյանն ասաց, հուզված է, տեղը չի գտնում, 20 տարի՝ գիշեր-ցերեկ խնամել է կենդանուն։
«Երկու կոկորդիլոս կար կենդանաբանական այգում, մեկը հիբրիդ էր, իսկ մյուսը, որը սատկել է նեղոսյան կոկորդիլոսն էր։ Ես մեծ ցավ եմ ապրում։ 25 տարեկան կոկորդիլոսը սատկել է, այն դեպքում երբ այդ կենդանին ապրում է մինչև 80 տարի։ Շատ առողջ կոկորդիլոս էր։ Մեր բոլոր արտասահմանցի հյուրերը հիանում էին, թե ոնց ենք պահում»,-նշեց մասնագետը։
Նա ահազանգում է, կենդանաբանական այգում մասնագետներ չեն մնացել, դրա հետևանքով սատկելու են մնացած կենդանիները։
«Այգում մենք չունենք մասնագետ։ Ես էլ եղել եմ ցուցարարների հետ։ Այգին առանց մասնագետների չի կարող լինել»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
- Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
- Կենդանաբանական այգում սա արջերի հետ կապված առաջին միջադեպը չէ
- Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում