Այս խորհրդարանը լինելու է անցումային. Վարուժան Ավետիսյան
«Քարոզարշավը Ազգային ժողովի բակից սկսելու մեջ հատուկ խորհուրդ կա»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ բակում հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության առաջին համարը՝ Վարուժան Ավետիսյանը։
«Վերջապես, մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, և զգալի չափով արտացոլելու մեր ժողովրդի կամքը»,- ասաց նա։
Նա խոսքով՝ իրենք առաջիկա երկու տարին պատկերացնում են անցումային փուլի ժամանակահատված, հետևաբար, նաև առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան։
«Մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել՝ երկու տարվա համար։ Կարծում ենք, որ Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքը և նորից պետք է արտահերթ ընտրությունների գնանք։ Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ», - նշեց Ավետիսյանը։
«Սասնա Ծռեր»-ի կարգախոսն է՝ «Ժամանակն է...»։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության երկրորդ համար Ստեփան Գրիգորյանն էլ ասաց, որ իրենք գալիս մի քանի հարց լուծելու. «Սասնա ծռերը» գալիս են, գալիս են ազնիվ, սկզբունքային մարդիկ ու պայքարող մարդիկ, «Սասնա ծռերը» գալիս են, դա անխուսափելի է։ Գալիս ենք՝ կանխելու հայ ժողովրդի տարածքները հանձնելու ցանկացած փորձը, լինի դա լեգիտիմ իշխանություն, թե ոչ լեգիտիմ, մենք դա թույլ չենք տա։ Քաղաքական դաշտում բոլորը պետք է խելոքանան։ «Սասնա ծռերը» գալիս են՝ քաղաքական թափոններից ազատելու քաղաքական դաշտը։ Գալիս ենք օրենքներով զբաղվելու համար, ինչպես նաև՝ վերահսկելու կառավարությանը։ Կառավարության անդամներին ուզում եմ զգուշացնել՝ դուք ժողովրդի ծառան եք, մենք կհետևենք՝ ոնց եք դուք աշխատելու, ափռ-ցփռ խոսելը կկանխենք։ Կկանչենք Ազգային ժողով, կպահանջենք, որ դուք պատասխանեք ձեր ամեն մի հայտարարության համար։ Գալիս ենք աջակցելու կառավարությանը, գալիս ենք աջակցելու մեր գաղափարներով, ու ամենակարևորը, մենք կդարձնենք Ազգային ժողովը գաղափարական մարմին»։
Լրագրողները Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցին ցուցակում չհայտնվելուց ու քաղաքացիության հարցերից, ինչին ի պատասխան ասաց. «Դեռևս չեմ ստացել, բայց բոլորդ էլ գիտեք, որ լուծվելու է այդ խնդիրը, պարտադիր չէ, որ ես ֆիզիկապես լինեմ խորհրդարանում, կարևորը մեր քաղաքական ուժը լինելու է ԱԺ-ում»։
Հարցին, թե քաղաքացիություն տալն ուշացնելու մեջ միտում տեսնու՞մ է, նա ասաց. «Ես հատուկ բան չեմ տեսնում»։
Նշենք, որ կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու՝ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ինքնաբացարկ է հայտնել։
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա Ծռեր»-ը բացեց կուսակցության գրասենյակը
- Սեֆիլյանը բենզինի կտրոն է խնդրում
- Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
- «Սասնա Ծռեր»-ը մտահոգությունն է հայտնում ԱԺ-ում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
- «Սասնա ծռեր»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը. Ժիրայր Սեֆիլյան
- Հանցանք կատարած անձը պետք է պատասխան տա օրենքի առջև. Օսիպյանը՝ «Սասնա Ծռերի» համաներման մասին
- «Սասնա ծռեր». Հորդորում ենք Փաշինյանին՝ միջոցներ ձեռնարկել մեր նկատմամբ հալածանքը դադարեցնելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան