Իրավունք 10:10 26/11/2018 Հայաստան

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան

Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց այս տարվա սեպտեմբերին։ Նախքան հրաժարականը նա ներկայացրեց հատուկ զեկույց Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով, ըստ էության, ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ սկսած փաստահավաք գործառույթ, որն ի սկզբանե կարևորել էր։

Այժմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն է մասնագիտությամբ քաղաքագետ և հանրային կառավարման մասնագետ  Արտակ Բեգլարյանը, որը Ազգային ժողովի կողմից ընտրվելուց հետո երդվեց՝ «պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»։

Արտակ Բեգլարյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին։

Panorama.am- Արցախում մարդու իրավունքների պաշտպանությունն ի՞նչ յուրահատկություններ ունի, արդյո՞ք այն մաքուր իրավական ոլորտում է, թե նաև քաղաքական՝ ելնելով  Արցախի կարգավիճակից։
Ա. Բեգլարյան- Մարդու իրավունքները հռչակագրային առումով համընդհանուր են և վերաբերում են բոլորին՝ անկախ որևէ հատկանիշից: Նույնը վերաբերում է նաև Արցախի բնակիչներին, սակայն աշխարհը դեռ չի հասել այդ համընդհանրության սկզբունքի լիարժեք իրականացմանը, և Արցախի բնակչությունը ևս իր մաշկի վրա զգում է մարդու իրավունքների փաստացի տարբերակվածությունը:
Յուրահատկությունները բխում են երեք հիմնական գործոններից, այն է՝ Արցախի չճանաչվածության հանգամանքը, Ադրբեջանի հետ հակամարտությունը և Արցախի հասարակության արժեհամակարգն ու հոգեկերտվածքը: Չճանաչվածության պատճառով Արցախը գրեթե ամբողջովին զրկված է միջազգային լավագույն փորձին հաղորդակից դառնալու հնարավորություններից: Հակամարտությամբ պայմանավորված մարդու իրավունքներին առնչվող մի շարք ոչ սովորական խնդիրներ ու առաջնահերթություններ են ի հայտ գալիս, առավել ևս, երբ Ադրբեջանը բավականին ագրեսիվ հակահայ քաղաքականություն է վարում: Իսկ ահա հասարակության արժեհամակարգն ու հոգեկերտվածքը ցանկացած հասարակության մեջ որոշակի յուրահատկությունների աղբյուրներ են, քանի որ որքան էլ մարդու իրավունքները համընդհանուր լինեն, միևնույն է՝ տեղային առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն կոնկրետ քաղաքականություն մշակելու և իրականացնելու գործում:

Ընդհանրապես, պետության մեջ որևէ ոլորտ մեկուսի չէ, և բոլոր ոլորտները փոխազդում են միմյանց: Իսկ մասնավորապես տվյալ պարագայում, այո՛, արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ, քան ճանաչված պետությունների քաղաքացիների դեպքում:

Panorama.am - Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, որոնք զուտ Ձերն են կամ թելադրված են այժմյան ժամանակով։
Ա. Բեգլարյան - Նախ, կարևոր է ընդգծել, որ շարունակելու եմ նախորդ Պաշտպանների ժամանակ մեկնարկած ծրագրերը: Իսկ նոր ծրագրեր նախատեսում եմ բոլոր հնարավոր ուղղություններում: Մասնավորապես, առաջիկա ժամանակահատվածում նախատեսում եմ կատարել ուսումնասիրություններ կոնկրետ իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ և հանդես գալ իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկներով: Կարևորում եմ պարբերաբար այցերն ու մշտադիտարկման աշխատանքները հատկապես փակ և կիսափակ կառույցներում, մասնավորապես՝ քրեակատարողական վարչությունում, հոգեթմրաբանական դիսպանսերում, տուն-ինտերնատում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, զորամասերում, ինչպես նաև կրթական ու առողջապահական հաստատություններում:

Շարունակական ջանքեր եմ գործադրելու հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ, և այդ նպատակով կյանքի կոչվող քայլերի ու միջոցառումների ծրագիրը մշակման փուլում է: Արդեն կոնկրետ ձեռնարկումներ կան այդ ուղղությամբ. մասնավորապես, վերջին օրերին հայտարարել ենք «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթ, որին կարող են մասնակցել Արցախի բոլոր դպրոցականները: Իհարկե, ծրագրեր ունեմ նաև միջազգային և հակամարտությանն առնչվող ուղղություններում՝ ձգտելով վեր հանել արցախցիների իրավունքների խախտումները և կոնկրետ միջոցներ ձեռք առնել դրանց վերացման ու կանխարգելման ուղղությամբ:

Մեկ այլ ուղղություն է Մարդու իրավունքների պաշտպանի թիմի կարողությունների և կառավարման համակարգի անընդհատ բարելավումը: Այդ առումով պայմանավորվածություն ունենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, որ ԱՀ ՄԻՊ աշխատակիցները պարբերաբար վերապատրաստում կանցնեն իրենց մոտ: Այդ պայմանավորվածության շրջանակներում սեպտեմբերից սկսած մեր աշխատակիցները տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Նախատեսում եմ նաև ավարտին հասցնել նախորդ Պաշտպան Ռուբեն Մելիքյանիօրոք մեկնարկած նոր պաշտոնական կայքի մշակման և «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման աշխատանքները:

Panorama.am - Ի՞նչ «ժառանգություն» եք ստացել նախորդ Մարդու իրավունքների պաշտպանից։
Ա. Բեգլարյան- Բավականին լավ ժառանգություն եմ ստացել բոլոր առումներով: Շնորհիվ առաջին և երկրորդ պաշտպաններ Յուրի Հայրապետյանի և Ռուբեն Մելիքյանի գործուն ջանքերի՝ ՄԻՊ հաստատությունը ո չմիայն ձևավորվել է, այլ նաև անցել է կայացման նշանակալի ուղի՝ շոշափելի ձեռքբերումներ արձանագրելով մարդու իրավունքների մշակույթի բարելավման, բնակչության իրավագիտակցության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, միջազգային կապերի հաստատման, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքների միջազգայնացման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման և մի շարք այլ հարցերում: Հիմա իմ հերթն է ամրապնդելու և զարգացնելու առկա ձեռքբերումները, և ես վճռական եմ տրամադրված այդ հարցում:

Panorama.am - Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը եվրոպական համապատասխան կառույցներիհ ետ։
Ա. Բեգլարյան - Ես շարունակելու եմ ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ ունենալ մեր միջազգային գործընկերների հետ, և փորձելու եմ ընդլայնել ու խորացնել նրանց հետ համագործակցության ծրագրերը: Այդ ուղղությամբ իմ գործունեության գլխավոր սկզբունքն ու փաստարկը լինելու է մարդու իրավունքների համընդհանրությունը՝ ներկայացնելով, որ Արցախը չպետք է զրկված լինի մարդու իրավունքների գլոբալ համակարգի մասը կազմելու հնարավորությունից իր քաղաքական կարգավիճակի պատճառով:

Նպատակ  ունեմ  տարբեր միջազգային կառույցների հետ և՛ ուղիղ կապեր հաստատել, և՛ աջակցել նրանց ու արցախյան քաղաքացիական հասարակության կառույցների միջև կապերի հաստատմանը: Յուրաքանչյուր կազմակերպության հետ շփումներում գործիքակազմը կարող է տարբեր լինել՝ ըստ իրավիճակի և տվյալ կազմակերպության առանձնահատկությունների:

Panorama.am- ԵԽԽՎ-ն վերջերս բանաձև ընդունեց չճանաչված պետություններում ներկայություն ապահովելու մասին, մասնավորապես մարդու իրավունքների հետ կապված։ Որքանո՞վ են հեռանկարային Արցախի Հանրապետության համար նման բանաձևը, ի՞նչ եք նախաձեռնելու այս առումով։
Ա. Բեգլարյան -Թեև ԵԽԽՎ տվյալ բանաձևի որոշ ձևակերպումներ այնքան էլ հաջող չէին, սակայն ուրախալի է տեսնել, որ եվրոպական կառույցները աստիճանաբար հանգում են այն մտքին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և չպետք է որևէ տարածքի քաղաքական կարգավիճակը պատճառ դառնա դրա միջազգային մեկուսացման համար: Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ ենք միջազգային կառույցների հետ համագործակցել, հետևաբար, Արցախի դռները բաց են դրանց առջև: Քանի որ խոչընդոտներն իրենց կողմից են, այդ պատճառով ավելի շատ իրենց կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն, իսկ անձամբ ես պատրաստվում եմ բոլոր հնարավոր առիթներն օգտագործել արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը բարձրաձայնելու միջազգային հարթակներում և բարենպաստ պայմաններ ստեղծելու Արցախում միջազգային կառույցների ընդգրկվածության համար:

Panorama.am - Արցախի Ազգային ժողովում ունեցած Ձեր ելույթում նշեցիք, որ նպաստելու եք Արցախի հետագա ճանաչողության բարձրացմանը և հակազդելու եք Ադրբեջանի այլատյաց և ռազմատենչ հայտարարություններին: Ինչպիսի՞գործիքներով։
Ա. Բեգլարյան - Անշուշտ, դա ամենևին հեշտ ու կարճ ճանապարհ չէ, սակայն պետք է յուրաքանչյուր կարողունակ անձ իր հնարավորությունների սահմաններում կաթիլ առ կաթիլ իր ներդրումը ունենա տվյալ գործում: Իմ գլխավոր գործիքակազմը մարդու իրավունքների ոտնահարումների ու սահմանափակությունների մասին բարձրաձայնելն է՝ փորձելով դրանք դարձնել միջազգային իրավապաշտպան համայնքի ուշադրության առարկա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}