Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփել է Ազգերի լիգան. մարզիչը գոհ չէ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթներն Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության խմբային փուլում` 10 միավորով զբաղեցնելով D խմբի երկրորդ հորիզոնականը: Ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է , որ ընդհանուր արդյունից, բնականաբար, գոհ չէ, սակայն կային առանձին խաղեր, որոնք ստացվեցին:
«Խոսքը Մակդենիայի ընտրանու հետ երևանյան և Ջիբրալթարի հավաքականի հետ արտագնա խաղերի մասին է: Հարցեր կային` կապված Լիխտենշտեյնից և Ջիբրալթարից բաց թողած գոլերի հետ: Հավատացեք, այդ խաղերում մենք հանդես էինք գալիս առաջին համարով, այսինքն գնդակի վերահսկումը 70:30 էր` տոկոսային առումով:
Նման դեպքերում վտանգ կա, որ երբ շատ ես մրցակցի դարպասների մոտ լինում, մեջքի հետևում` պաշտպանությունում, ազատ գոտիներ են ստեղծվում, որին հետևում են հակագրոհները: Մեզ մոտ հենց այդպես էլ եղավ: Կաղում էր թիմային պաշտպանությունը: Եթե նայենք մեր խփած գոլերին, կարող ենք ասել, որ հարձակման գիծն ավելի ակտիվ էր, սակայն հակագրոհ բաց թողնելը միայն պաշտպանների խնդիրը չէ: Պետք է կարողանայինք ակտիվ պրեսինգի միջոցով խլել գնդակը, որը չստացվեց:
Մակեդոնիայի հետ երևանյան խաղը միակն էր, որ գնդակի վերահսկումը մրցակցի կողմն էր` 52:48: Մակեդոնիայի ընտրանին ավելի քիչ գոլային պահեր ունեցավ, քան նույն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը: Այդ խաղում ավելի ուժեղ էր մեր թիմային պաշտպանությունը: Ընդհանուր` խփել ենք 12 գոլ, բաց թողել 5-ը: Խփած գոլերից 4-ը հեղինակել ենք ստանդարտներից: Ի սկզբանե որոշել էինք ավելի շատ եզրերով գրոհել և գոլերից 5-ն էլ այդ մարտավարությամբ խփեցինք: Ամեն դեպքում` կարևորն արդյունքն է, որը գոհացուցիչ չէ»,- ասաց Գյուլբուդաղյանցը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան