Թոմ Քրուզը կորցրել է դերը
Ամերիկացի 56-ամյա հայտնի դերասան Թոմ Քրուզը բավականին ցածրահասակ է Ջեք Ռիչերի դերի համար։ 5-tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է գրող Լի Չայլդը, ով նույնպես աշխատում է վեպի էկրանավորման վրա։ Նա նշել է, որ իր գրական հերոսը դերասանից բարձրահասակ է։ Բացի այդ, գրքում նախկին ոստիկանի ձեռքերը համեմատվում է մեծ ափսեների հետ, որոնք հակառակորդին վախ են ներշնչում։
«Ռիչերն այնպիսի կերպար է, երբ մտնում է սենյակ, բոլորն իրենց անհարմար են զգում։ Քրուզը շատ տաղանդավոր է, բայց նրա մարմնի կառուցվածքը չի համապատասխանում այդ դերին»,- ասել է Չայլդը։
ren.tv-ի հաղորդմամբ, գրողը դերասանից ներողություն է խնդրել։