Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են Թալինի բնակիչների հետ:
Վարչապետի ելույթից հետո խոսեց նաև ՔՊ վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը:
«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, մեր ժողովուրդը չհասկացավ, կներեք, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, մեր ժողովուրդը չպատկերացրեց թե մարդիկ, ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին։ Եվ այսօր եկել է ժամանակը, մեր պատկերացումներով, մեր քայլերով, մեր հաղթանակներով, մեր կամքի ուժով, մեր տեսակով, որ մենք գնանք դեպի փայլուն ապագա, և դա պետք է արվի մի անհատի, հայ ժողովրդի ձայնի շնորհիվ»,- հարթակից ելույթ ունենալով՝ ասաց Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ այն որակեց պարզ մի ելույթ, որը ժամանակին ոչ մի ձև հասանելի չէր ժողովրդին:
«Ժողովուրդը չէր պատկերացնում, որ միշտ ասում էինք՝ մի անգամ դուրս եկեք, համախմբվեք, այդ քաջ նազարներին լարենք Հայաստանից, այժմ ձեր համախմբվածության արդյունքում քաջնազարները գնացին, եկել է հզոր մարդկանց, գյուղացու, հասարակ մարդու ապրելու, արարելու ժամանակը: Նախկին սատկած կռիսները տարբեր քայլեր են անում, բայց դուք ձեր ձայնով պիտի ամրապնդեք մեր հաղթանակը, որ մեր երիտասարդությունն ունենա հզոր, ամուր Հայաստան»,- նշեց Սասուն Միքայելյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան