Բախրուշինի անվան թանգարանում բացված ցուցահանդեսը ծանոթացնում է հայ բեմանկարիչների հետ
Ա. Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանում բացվել է «Մարտիրոս Սարյանից Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը, որը Թատերարվեստի երկրորդ բիենալեի ծրագրի մաս է կազմում։ Ցուցահանդեսը հանդիսատեսին ծանոթացնում է հայ բեմանկարիչների արվեստին 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը։ culture.ru –ի հաղորդմամբ, ցուցահանդեսի նպատակն է լայն հանրությանը ներկայացնել հայկական թատերական դեկորատիվ արվեստը։
Ցուցահանդեսի համադրողներ Մարինա Բաղդասարյանի և Դմիտրի Ռոդիոնովի ուշադրության կենտրոնում են հայ արվեստի ականավոր գործիչները՝ Վազգեն Սուրենյանց, Գեորգի Յակուլով, Մարտիրոս Սարյան, Միխայիլ Առուտչյան, Ստեփան Տերյան, Մինաս Ավետիսյան և ուրիշներ։ Հատուկ շեշտադրված են ժամանակակից գործիչների արվեստը՝ Մարինա Ազիզյան, Ստեփան Զոհրաբյան, Վլադիմիր Մարտիրոսով։
Ցուցադրվում են դեկորացիաների և հանդերձանքի էսքիզներ, ներկայացումների մակետներ, աֆիշներ և ներկայացումների ծրագրեր, լուսանկարներ:
tvkultura.ru-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը թույլ է տալիս տեսնել և հասկանալ, թե ինչպես է փոխվել թատրոնը վերջին հարյուրամյակի ընթացքում։ Հայ նկարիչները ձևավորել են բեմադրություններ և Հայաստանում, և Ռուսաստանում։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2019-ի հունվարի 6-ը: