Կլիմայի փոփոխությունը լրջագույն հարված է հասցնելու ԱՄՆ տնտեսությանը
Կլիմայի փոփոխությունը մինչև դարի վերջ հարյուր միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի ամերիկյան տնտեսությանը: Դրանից կտուժեն բոլորը՝ մարդկային առողջությունից մինչև ենթակառուցվածքներ և գյուղատնտեսություն։
Եվրանյուզի հաղորդմամբ, նման եզրակացության են եկել ԱՄՆ դաշնային կառավարությունը։
Կլիմայի փոփոփության հնարավոր ազդեցության մասին զեկույցը հաստատում է անցած տարվա ուսումնասիրությունը, որից հետևում է, որ մարդը գլոբալ տաքացման հիմնական շարժիչ ուժն է և հենց դա է պատճառը, որ մոլորակը կանգնած է աղետալի կորուստների առջև։
Զեկույցում նշվում է, որ գլոբալ տաքացումը նախ և առաջ բացասական կանդրադառնա աղքատ բնակչության վրա, ընդհանուր առմամբ վնաս կհասցնի մարդու առողջությանը, կվնասի ենթակառուցվածքները, կսահմանափակի ջրի հասանելիությունը։ Այդ զեկույցից հետևում է, որ կլիմայի փոփոխության հետևանքներից շատերն արդեն զգացվում են։
Միևնույն ժամանակ, ապագա վնասների կանխատեսումները կարող են փոփոխվել, եթե կտրուկ սահմանափակվեն ջերմոցային գազերի արտանետումները: