Beeline. COMBO հատուկ առաջարկ մարզային բնակիչների համար
Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով և այն արդեն հասանելի է COMBO՝ 4-ը 1-ում ծառայությունների փաթեթով:
Միանալով COMBO մարզային փաթեթին՝ բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ ամսական ընդամենը 7990 դրամով: Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի, ինչպես նաև YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից:
Ավելին, բաժանորդները կարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման և բազմաթիվ այլ հնարավորություններով: Այդ ամենը հասանելի է Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար:
«Beeline-ը մշտապես զարգացնում է իր ծառայությունները, հատկապես համակցված առաջարկները, որոնք շատ պահանջված են մեր բաժանորդների շրջանում և թույլ են տալիս առավելագույնս օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Դրանք օր օրի դառնում են էլ ավելի պարզ, հարմար և շահավետ։ Վստահ եմ, մարզերի մեր բնակիչները կգնահատեն այս փոփոխությունները և սիրով կօգտվեն նոր ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան
- Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում BeeTV-ի բաժանորդներին
- Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
- Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում