Հայաստանում բնական հյութերի արտադրությունը 7%-ով նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 7 մլն 955.7 հազար լիտր բնական հյութ: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 7%-ով:
Ըստ վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում արտադրվել է 7 մլն 572 հազար լիտր մրգահյութ՝ նվազելով 3%-ով, իսկ տոմատի հյութերի արտադրության ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 48.9%-ով՝ կազմելով 383.7 հազար լիտր:
Ինչ վերաբերում է ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը, ապա 2018 թ-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 15%-ով` կազմելով 81 094.0 հազար լիտր: