Քարոզարշավի ընթացքում արձակուրդ վերցրած պաշտոնյաները
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, ով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի պետն է, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողքին էր, նա նաև թալինցիներին ուղղված խոսք ասաց։
Վարչապետի պաշտոնակատարը երեկ էր հայտարարել էր արձակուրդ վերցնելու մասին, Պապիկյանը՝ երկու օր առաջ։ Շտաբի պետն արձակուրդում է նոյեմբերի 12-ից, աշխատանքի կվերադառնա դեկտեմբերի 7-ին, նա վճարովի արձակուրդ է վերցրել։
Կառավարության պաշտոնական էջում հրապարակված են վարչապետի մեկի տասնյակից ավելի որոշումներ, որոնք վերաբերում են նախընտրական քարոշազարշավի ընթացքում տարբեր պաշտոնյաների չվճարվող արձակուրդ տրամադրելուն։
Ովքե՞ր են այս պահին արձակուրդում, Panorama.am-ը պարզեց կառավարության պաշտոնական էջից։
Ըստ այդմ, Փաշինյանի՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Մինչև դեկտեմբերի 9-ը չվճարվող արձակուրդում է լինելու վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, այդ ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը:
Մինչև դեկտեմբերի 9-ը չվճարվող արձակուրդում են լինելու վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփինե Դավոյանը։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն չվճարվող արձակուդ է գնացել այսօրվանից, կվերադռանա դեկտեմբերի 7-ին, այդ ընթացքում նրան կփոխարինի ծառայության ղեկավարի տեղակալ Ալբերտ Աբգարյանը:
Մինչ ընտրությունների ավարտը չվճարվող արձակուրդում են նաև գրեթե բոլոր մարզպետները՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին ևս տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ:
Սա դեռ ամբողջը չէ։
Հարակից հրապարակումներ`
- «Այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը». Փաշինյան (լրացված է)
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան