Առևտռելու նուրբ արվեստը
Հայ ժողովուրդը պիտի հրաժարվի Մոխրոտիկի սինդրոմից՝ մի գիշերում կարել-կարկատելու, բոլոր խնդիրները որոշելու հեքիաթային ձևերից: Օրինակ ովքեր ամբողջ տարի խոշոր գնում չեն արել, որ Նոր տարվա զեղչերով ամեն ինչ առնեն՝ ընկնում են ընթացիկ քաղաքական հոսանքի մեջ՝ կամ պիտի չխոստովանեն, որ սխալ են արել ու իրենցը զոռելով գնեն «զեղչերով», կամ պիտի ռեալիստ լինեն ու սպասեն նոր տարին անցնի:
Ամռանը բարեկամներ պիտի գային Ռուսաստանից, երեխաներին նվերներ գնեցի, գներին դրա համար ուշադիր եղա: Հիմա նույն խաղալիքներից ուզում եմ Հայաստանում մշտապես բնակվող երեխաների համար առնեմ, ու՝ … թանկացել են: 4000-ից էժանը հիմա դարձել է 5000 ու զեղչը խփել են վրան՝ իբր 4600:
Այս առումով հաստատ իրավիճակ չի փոխվել: Զեղչերն ապրում են ուրույն օրենքներով՝ գործել այնպես, որ ապրանքը վաճառվի ավելի թանկ, քան իր նախկին գինն էր:
Այ եթե մի կազմակերպություն լիներ, որ ապրանքները գնահատեր՝ այսքանից էժան չի կարող լինել, այնքանից՝ թանկ… գուցե ինչ-որ լուծում գտնվեր: Բայց այսպես, այն էլ ինտերնետի հավանաբար չհարկվող ու հաստատ երդմնազանց տիրույթում, ինչ գին ասես կտկտացնում են, զեղչերի ինչ մաթեմատիկա ասես բանեցնում են:
Պիտի գնումները տեղափոխել ամառ: Կամ՝ ուրախանալ «զեղչած» ապրանք գնելու բարոյական հաղթանակով: Կամ պիտի նկարել գները՝ նոր տարվա նախօրեին որպես փաստ ներկայացնելու:
Թեպետ՝ չգիտեմ՝ փաստական ներկայացումը գոնե կօգնի, թե չէ:
Հիմա ամեն ինչ պատգամավորական խոսքի է նման՝ թեթև ու գոլորշացող… Նուրբ արվեստ է:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում