Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 48-րդ լիագումար, իրավական հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովին եւ տնտեսական անվտանգության խնդրիներին վերաբերող միջազգային գիտագործնական համաժողովին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը և Կորյուն Նահապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան