Բիզնես Արմենիա. ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը կոնյակի ամենախոշոր արտահանողն է
Բիզնես Արմենիան հրապարակել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։ Այն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։
Բիզնես Արմենիայի հետազոտության համաձայն, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը կոնյակի ամենախոշոր արտահանողն է, աշխարհում՝ 6-րդը։ Խմիչքին է բաժին հասնում արտահանման 11 տոկոսը, վերամշակված սննդամթերքին՝ 4.5 տոկոսը։ Անցած տարի կոնյակի արտահանումն աճել է 40 տոկսով, գինունը՝ 80 տոկսով։
Գյուղատնտեսական ոլորտում պետությունը մի շարք խթանման ծրագրեր է իրականացնում և հարկային արտոնություններ է տրամադրում. սուբսիդավորում է վարկերի տոկոսադրույքները, խոշոր ներդրումների դեպքում հետաձգում ԱԱՀ-ի վճարումը, կրճատում է շահութահարկը և այլն։
Ոլորտի գրավչությունների շարքում նշվել է նաև փաստը, որ CNN-ը Վայոց Ձորը դասել է աշխարհի լավագույն 15 գինեգործական վայրերի շարքում։