Քաղաքական 15:33 27/11/2018 Հայաստան

Փաշինյանը սպիտակցիներին՝ դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք (լրացված)

15:32

Արտաքին հարաբերությունների ու Արցախի հարցում զիջումների մասին ահազանգերի վերաբերյալ


Քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտաքին հարաբերություններին՝ նշելով, որ, մասնավորապես, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պետք է ուժեղացնեն:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր և առավել վստահելի մակարդակի վրա և ԵԱՏՄ-ի, և ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց նաև երկկողմ մակարդակում: ՀԱՊԿ-ի հետ կապված գիտեք, որ վերջին շրջանում բավականին բուռն քննարկումներ են տեղի ունենում, և առնցքային իմաստը անդամ երկրների դաշնակցային հարաբերությունների հստակեցումն է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաև նշեց՝ այնքան էլ հասկանալի և պարզ չէ, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին: «Մենք դա պետք է այս իրավիճակը հասկանանք: Սա անվտանգության բավական լուրջ մարտահրավեր է, և մենք պատրաստ ենք մեր գործընկերների հետ այս հարցը պարզ, ուղիղ, շիտակ, ազնիվ քննարկել: Մենք պետք է իմամանք՝  ում վրա պետք է հույս դնենք, ում վրա չդնենք: Բայց, ընդհանուր առմամբ, տնտեսական քաղաքականության, ընդհանրապես քաղաքականության տրամաբանությունը պետք է լինի այն, որ մենք առաջին հերթին պետք է հույսը դնենք մեր վրա: Դրա համար պետք է տնտեսապես, քաղաքականապես ուժեղանանք»:

Անդրադառնալով Արցախ հարցին՝ նշեց, որ իր վարչապետ ընտրվելու ժամանակվանից ահազանգում են, որ զիջումների է գնալու:

«Այդ ինչի՞ մասին են խոսում այն իշխանության ներկայացուցիչները,  որոնք ՀՀ-ն չեն կարողացել արժանապատիվ ներկայացնել ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այսօր Վանաձորում տեսել է ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառը, որի վրա գրված է՝ «Եթե մտահոգ ես ՀՀ-ի անվտանգությամբ, ընտրիր Հանրապետականին»: «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ  ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին բոլոր առումներով մեր անվտանգության բոլոր երաշխիքները քայքայել է»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տվել և ասել, թե մայիսից Հայաստանին զենք չի մատակարարվել: «Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը և  հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի բյուրոյի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

13:45
Սպիտակում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն փաստին, որ որոշ մարդիկ վախենում են ՀՀԿ-ից:

«Այդ որտե՞ղ կա ՀՀԿ-ական գյուղապետ, որի մտքով անցնում է իր գյուղացիներին ընտրության կամ որևէ այլ առիթով վախեցնել: Ուրեմն այդ գյուղապետեր, իմացեք, անձամբ գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից: Ո՞նց, այս երկրում մարդ կա, որ համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Տո, այո, բոլորիդ պառկեցնելու ենք ասֆալտներին: Էս ովքե՞ր են սրանք: Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա այդ ասֆալտների վրայից: Ու ես ոստիկանությանն ասում եմ՝ չփորձի մեկը թպրտալ՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորին, պատերով: Վախեցնե՞ք քաղաքացուն․ գլուխներդ պատով կտաք, ովքե՞ր եք դուք, մի հատ ձեր անուն- ազգանունները ասեք, դուք ծակերից չպետք է դուրս գաք,  դուք էս երկրի փողոցներով չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում է: Դուք բոլորդ հայտնվելու եք բանտերում գողեր, թալանչիներ,  ստահակներ»,- ասաց նշեց Նիկոլ Փաշինյանը:

13։00
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի երկրորդ օրը այցելել են Լոռու մարզ:

Նրանց առաջին կանգառը Սպիտակ քաղաքում է:

«Ինձ համար այսօր շատ հուզիչ օր է, մենք այստեղ հասանք Գյումրիից այն նույն  ճանապարհով, որով քայլարշավով անցել էինք մարտի 31-ին»,- Սպիտակում իր ելույթն այսպես սկսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում անդրադարձավ քաղաքացիների շրջանում հնարավոր վախի մթնոլորտին:

«Սպիտակ գալուց մենք կանգնեցինք Մեծ Պարնի գյուղի մոտ, որտեղ հավաքված մարդկանց ողջունեցինք: Ու ինձ համար զարմանալի էր, որ խոսք էր գնում այն մասին, թե մարդիկ կան, որոնք մտավախություն, վախեր ունեն: Ումի՞ց, ինչի՞ց և պատկերացնում եք՝ Հանրապետականից: Եթե նրանք նկատի ունեն Հանրապետականի պաստառները, որ գիշերվա սատանայի նման սևով հայտնվում են ճանապարհին, ես դա կարող եմ հասկանալ, բայց ապրիլին տեղի է ունեցել հեղափոխություն, դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, իսկ դա նշանակում է՝ մենք իշխանությունը վերադարձրել ենք ձեզ, դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք,  նրանք պետք է ձեզնից վախենան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա միաժամանակ կոչ արեց քվեն չտան ՀՀԿ-ին:

«Ոչ մի ձայն ՀՀԿ-ին, քանի որ չի կարելի ներել, փորձը ցույց է տալիս՝ ինչքան փորձում ենք լարումներ չմտցնել, ինչքան փորձում ենք սիրո և համերաշխության մթնոլորտը տարածել, բայց ոմանք առիթավորվում են դրանից: Այո, այս ընտրություններում կա պատմական առաքելություն՝ Հանրապետականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոց: Ոչ մի ձայն Հանրապետականներին: Նրանք ասում են՝ եթե մտահոգ ես, ձայն տուր ՀՀԿ-ին, ես էլ ասում եմ՝ եթե ազատ, արժանպատիվ քաղաքացի ես՝ ձայն չտաս Հանրապետականին: Ասում եմ՝ ձայն չտաք էն ուժերին, որոնք թեկուզ մեկ անգամ փորձել են ընտրակաշառքով ընտրություններում հաղթել, ոչ մի ձայն որևէ  ուժին, որը երբևէ ընտրակաշառք է կիրառել, որը սպառնալիք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն ուժին, որը մտածում է՝  Հայաստանում կարելի է բռնությամբ կամ զենքով հարցեր լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ իր այսօրվա ամենամեծ շոկը եղել է այն, որ ՀՀ-ում կա քաղաքացի, որ վախենում է ՀՀԿ-ից: Դրա համար, ըստ նրա, պետք է քայլ անել. «Մենք ձեզնից վստահության քվե ենք ակնկալում Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Առաջիկա 5 տարիներին արմատախիլ ենք անելու ծայրահեղ աղքատությունը, նվազեցնելու ենք գործազրկությունը, բայց աղքատության հաղթահարումը չենք պատկերացնում՝ գանք մարդկանց բրինձ, մուրաբա կամ փող բաժանենք»: 

Փաշինյանի խոսքով՝ աղքատության, գործազրկության նվազեցումը տեսնում են ներդրումների, նոր գործարաններ բացվելու միջոցով: Նա նշեց, որ երեկ իրեն մոտեցել են գործարարներ և ասել՝ պատրաստվում են ներդրումներ անել, գործարաններ ստեղծել:

Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտնեց, որ այսօր Հայաստանում մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում կառավարության հետ և դրանց թիվն, ըստ նրա, մեծանալու է. «Այո, Հայաստանում բացվելու են հազարավոր աշխատատեղեր, բայց դրանց մի մասը նաև դուք եք բացելու: Մենք ուզում ենք ձեզ քաջալերել, որ դուք զբաղվեք ձեռներեցությամբ: Մենք գյուղացուն պետք է ապահովենք ոռոգման ջրով, հակակարտային համակարգով, մատչելի վարկային միջոցներով ու քաջալերենք նրանց մթերքի սպառումն ու ապահովենք արտահանումը Հայաստանի սահմաններից դուրս, մենք մարդկանց պետք է օգնենք վաստակել, որովհետև ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունն ապահովի արժանապատիվ աշխատանքով»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}