«Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում». ՀՀԿ մամուլի խոսնակ
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է զուռնա-դհոլով, պարով քարոզարշավը մեկնարկելու մասին։
«Քիչ առաջ իմացա, որ որոշ անհայտ ծագման երևույթներ՝ հայտնի տերերի կողմից ուղղորդված, ծաղրում են աղոթքի հետ կապված իմ տեսակետը, թե մեր հերոս տղաները աղոթքով են հաղթել պատերազմում։
Չեմ զարմանում հոգևոր թեմաները մանրադրամի վերածողների դիվային տվայտանքներից, քանի որ ամեն ինչ ի սկզբանե պարզ է։ Էդ խելքով էլ ուզում եք երկիր ղեկավարեք, հայրենիք պաշտպանեք։
Խորապես ափսոսում եմ ձեր և ձեզ «դուխ» տվողների համար։
Համակարգչի հետևում առյուծ կտրած «հրեշտականման սրբակենցաղների» նվաստիս ուղղված մյուս մեղադրանքը կապված է համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ ես պարում եմ։ Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում։
Տղաներ և աղջիկներ, ոնցոր հիշողության հետ խնդիրներ ունեք․ էդ հիշողությամբ էլ երկիր եք ուզում ղեկավարեք։ Խոստացել էի չէ, որ զուռնա-դհոլով, պարով եմ քարոզարշավ անելու։ Մեկնարկը տրված է։ Լավ հիշեք՝ զուռնա-դհոլով, առանց ատելության ու քֆուրի, առանց հիստերիայի ու շանտաժի, սիրով ենք ձեզ ճամփելու։
Մի բան էլ՝ պարում ենք, հո ուռած չենք թռնում»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ» ՀՀԿ
- Աշոտյանը թվարկեց, թե ինչը պետք է մտահոգի ՀՀ քաղաքացուն
- Փաշինյանն ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել. Շարմազանով
- Շարմազանով. Այսօր էլ անուղղելի լավատես եմ
- Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան