Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկ կներկայացնի դատավորին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, դատական նիստերի դահլիճից քիչ առաջ դուրս գալով, ասաց, որ ընդմիջում է հայտարարվել, որպեսզի իրենք կարողանան նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ ինքանբացարկի միջնորդության դիմում պարաստեն։
Ալումյանը չմանրամասնեց, թե ինչու երկրորդ նախագահի պաշտպանական թիմը նման մտադրություն ունի։
«Շատ հետաքրքիր հանգամանքներ են ի հայտ եկել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ժամը 15-ից Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Ռ. Քոչարյանի կալանավորման որոշման վերաբերյալ բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին
- Հայտնի է, թե Վերաքննիչի որ դատավորը կքննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը
- Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ալումյան
- Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան