Մեր ծրագիրը ևս վերաբերում է առաջիկա երկու տարիներին՝ ոչ ավելի. Չուգասզյան
«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։ Կուսակցության առաջին համարը՝ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ ծրագիրը բաղկացած է հինգ հիմնական բաժիններից՝ իրավունք և արդարություն, պետական կառավարման համակարգի արդյունավետացում և կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն և պաշտպանություն, Արցախի միացում Հայաստանին, արտաքին հարաբերություններ և հայրենիք-սփյուռք։
«Արտերկրում ապրող հայերը պետք է Հայաստանում ունենան ընտրվելու և ընտրելու իրավունք։ Բացի այդ, հայրենադարձության համար անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային և այլ բարենպաստ պայմաններ։ Առաջին հերթին պետք է ապահովել բարձրակարգ կադրերի հայրենադարձություն, որին զուգահեռաբար իրականացնել հայրենադարձության մեծ ծրագիր։ Այսօրվա վիճակն անթուլատրելի է՝ երկիրը դատարկվում է, իսկ սփյուռքը՝ ուծանում, սա աղետ է, որը արագ և արդյունավետ քայլերով պետք է կանխել»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
Կուսակցության ընտրացուցակի երրորդ համար Գարեգին Չուգասզյանն էլ ծրագիրը ներկայացնելուց հետո ասաց, թե այսօր արդեն կարող են հանգիստ խոսել նոր որակի պետության մասին:
«Այժմ նույնպես անցումային շրջան է։ Մենք կարծում ենք, որ այս անգամ անցումային շրջանը տևելու է ևս 1-2 տարի: Ուրեմն այս խորհրդարանը լինելու է անցումային, ինչպես անցումային կառավարությունը։ Մեր ծրագիրը ևս վերաբերում է առաջիկա երկու տարիներին՝ ոչ ավելի»,- նշեց Չուգասզյանը։
Այնուհետև «Սասնա Ծռեր»-ը քարոզարշավը շարունակել են Արարատի մարզի Վերին Դվին, Վերին Արտաշատ, Այգեստան, Արտաշատ, Մխչյան, Մարմարաշեն հայանքներում։
Վերին Դվին համայնքում կուսակցության անդամները հանդիպել են «Իմ քայլը» դաշինքի անդամներին, ովքեր հավաք էին անցկացնում գյուղում։
«Բարևեցինք, հաջողություն մաղթեցինք ընտրություններում և շարունակեցինք մեր ճանապարհը»,- նշել են կուսակցությունից։
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր». Մեզ համար խիստ տարակուսելի է Փաշինյանի նման հայտարարությունը
- Այս խորհրդարանը լինելու է անցումային. Վարուժան Ավետիսյան
- «Սասնա Ծռեր»-ը բացեց կուսակցության գրասենյակը
- Սեֆիլյանը բենզինի կտրոն է խնդրում
- Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
- «Սասնա Ծռեր»-ը մտահոգությունն է հայտնում ԱԺ-ում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին