Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր չի հասցրել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Դա կանեն վաղը։ Ընդհատված քննությունը կվերսկսի վաղը ժամը 12-ին։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։
«Դատավորն այսօր մեկ ժամ՝ մինչև 17։45 րոպեն ժամանակ էր տվել, որպեսզի մենք այդ միջնորդությունը ներկայացնեինք։ Աշխատեցինք, բայց չհասցրեցինք։ Դատավորը մեզ լրացուցիչ ժամանակ տվեց՝ մինչև վաղը ժամը 12-ը»,-մանրամասնեց պաշտպանական խմբի անդամը։
Նա նշեց, որ պատճառների մասին կխոսեն միջնորդությունը ներկայացնելուց ու դրա մասին որոշում ստանալուց հետո։
«Իրականում մեկ հիմք կա։ Վաղը ամեն ինչ ձեզ կներկայացնենք։ Ժամանակից շուտ չենք ասում, հասկանում եք, թե ինչու»,-ասաց Ալումյանը։
Ալումյանը նշեց, որ նիստին ներկա է եղել ու ակտիվորեն մասնակցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ընդհանուր առմամբ վեց դատախազ է մասնակցել նիստին։
«Դատախազությունից, ի դեպ, ամենաակտիվն ինքն էր մեր միջնորդությունների հետ կապված։ Դրանք հիմնականում փաստաթղթերի պահանջով»,-ասաց Ալումյանը։
Ինչ վերաբերում է Քոչարյանի հոգեվիճակի մասին հարցին, Ալումյանը նշեց. «Սովորական, այնպես, ինչպես կլինի ցանկացած մարդու հոգեվիճակ, երբ նրան առանց օրինական հիմքերի բերում են ու պահանջում կալանավորել»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկ կներկայացնի դատավորին
- Մեկնարկեց Ռ. Քոչարյանի կալանավորման որոշման վերաբերյալ բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին
- Հայտնի է, թե Վերաքննիչի որ դատավորը կքննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը
- Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ալումյան
- Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի
- Ալումյան. Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան