Սորոսի հիմնադրամը դադարեցնում է Թուրքիայում իր գործունեությունը՝ Էրդողանի կողմից հարձակումներից հետո
Միլիարդատեր, բարերար Ջորջ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամը նախօրեին՝ նոյեմբերի 26-ին, հայտարարել է, որ կդադարեցնի իր գործունեությունը Թուրքիայում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սորոսի ու նրա գործողությունների դեմ ուղղված մեղադրանքներից հետո։
Նախորդ շաբաթ իր ելույթներից մեկում Էրդողանը մեղադրել էր Սորոսին «ժողովուրդներին բաժանելու» մեջ։
Հիմնադրամը նախօրեին հայտարարել է, որ այն թուրքական մամուլում եղել է «անհիմն մեղադրանքների» թիրախ, որն անհնար է դարձնում իր աշխատանքի շարունակությունը։
Ինչպես գրում է Тurkish Мinute-ը, Բաց հասարակության հիմնադրամը ներքին գործերի նախարարության կողմից հետաքննվում է, որը ձգտում է կապ հաստատել հիմնադրամի ու 2013թ.-ին Գեզի այգում հակակառավարական ցույցերի միջև։
Նոյեմբերի 16-ին Թուրքիայում հիմնադրամի հիմնադիրներից Հաքան Ալթինայը ոստիկանության կողմից ձերբակալված 13 մարդկանցից մեկն է։ Նրանք մեղադրվում են ձերբակալված գործարար, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային աջակցելու մեջ, ով ևս մեղադրվում է Գեզիի ցուցարարներին ֆինանսավորելու մեջ։
1 տարի առաջ կալանավորված Օսման Քավալայի վերաբերյալ դեռևս մեղադրական եզրակացություն կազմված չէ, սակայն Էրդողանը հասցրել էՋոչջ Սորոսին մեղադրել 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներ տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան