Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Սաուդյան արքայազնը ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդը ցանկություն է հայտնել հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»։
«Այո, նա հեռախոսով հարցրել է Էրդողանին, թե կարո՞ղ են հանդիպել Բուենոս Այրեսում՝ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հայտնել էր, որ Հաշուկջիին սպանելու հրամանը տվել է լրագրողին Սաուդյան Արաբիա վերադարձնելու համար ստեղծված խմբի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան արքայազնը կարող է կորցնել գահակալության իրավունքը՝ Խաշոգիի գործի պատճառով
- Համաշխարհային տերությունները շահարկում են սաուդցի լրագրողի սպանությունը սեփական շահերի համար. Սասունյան
- Սաուդյան Արաբիան Հաշքուջիի գործի վերաբերյալ նոր հայտարարությամբ է հանդես եկել
- Խաշոգիի սպանության պատճառով ԱՄՆ առաջին սանկցիաները Սաուդյան Արաբիայի նկատմամբ
- Գերմանիան հրաժարվում է Սաուդյան Արաբիային զենք տրամադրել՝ սպանված լրագրողի պատճառով
- Պուտին. Սաուդցի լրագրողի պատճառով ՌԴ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները չի փչացնի