Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին. Արշավիր Ղարամյան
Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանի՝ Թալինում արված հայտարարությանը։
«Այսօր, արդեն նախկին ազատամարտիկ՝ սասուն միքայելյանը իր պատկերացմաբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել, արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին,ասել է թէ հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել:
Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներն ՝ Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Թալինում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հեղափոխության մասին խոսելով, հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը...»։
Սասուն Միքայելյանի խոսքերը սոցիալական ցանցերում դժգոհության մեծ ալիք էին բարձրացրել, օգտատերերը, մասնավորապես, վրդովվել էին երկու երևույթներն իրար հետ համեմատելու պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի ներկայությամբ. Վիտալի Բալասանյան
- Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից». Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին
- Սասուն Միքայելյանը կարող է վաղն էլ ասել՝ «Եկեք Արցախը հանձնենք, կարևորն այս հեղափոխությունն է. ազատամարտիկ
- Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում