«Հրապարակ». «Դվին» հյուրանոցը դարձել է «տուսովկաների» հավաքատեղի
«Հրապարակ» թերթը գրում է. « Հեղափոխական իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին․ կիրակի կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել։
Հիշեցնենք, որ այս հյուրանոցում կայացավ նաև Ֆրանկոֆոնիայից հետո հայտնի գալա-ընթրիքը։ Թե ինչով է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի կիսաշեն «Դվին» հյուրանոցը գրավել նոր և հին իշխանություններին, մեր աղբյուրը պատասխանեց․ «Առանձնապես ոչ մի բանով, զալն է մեծ ու մայրաքաղաքի սրտում է»։
Նոր իշխանությանը չեն զիջում նաև իրենց «միակ ընդդիմություն» հռչակած ՀՀԿ-ականները։ Երեկ երեկոյան կուսակցության ակտիվը պատգամավորության թեկնածուների հետ նույնպես հավաքվել է «Դվին»-ում՝ հին ու բարի ժամանակների պես հայտարարելու դահլիճային ընտրարշավի մեկնարկը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում