«Վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ» ՀՀԿ
ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը:
Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից:
Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում, վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը ըստ էության տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ:
Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի պատասխանը Դավիթ Շահնազարյանին
- Մարդ կա, որ պարբերաբար վատանում է. Աշոտյան
- Փաշինյանը սպիտակցիներին՝ դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք (լրացված)
- Չեմ բացառում, որ ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու. Փաշինյան
- Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է
- Դավիթ Իշխանյան. Երբեք չեմ զարմացել Սասուն Միքայելյան տեսակի անձերի տեսակետներից
- Չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանին քննադատողներին
- Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի ներկայությամբ. Վիտալի Բալասանյան
- Աշոտյանը թվարկեց, թե ինչը պետք է մտահոգի ՀՀ քաղաքացուն
- Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան