Նիկոլ Փաշինյանի պատասխանը Դավիթ Շահնազարյանին
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանավանում անդրադարձավ ՀՀԿ-ի ներկայացուցիչների, մասնավորապես, ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին, որոնք վերաբերում են ներկայիս իշխանության գործունեությանը, նրանց դիրքորոշմանը Արցախի խնդրին:
«Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե իշխանությունը եկել է Ղարաբաղը հանձնի: Ես չեմ ուզում հիմա էմոցիոնալ հայտարարություններ անել, քանի որ ՀՀԿ-ն և Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում, բայց ուզում եմ այդ հարցի պատասխանը ստանանք՝ ելնելով փաստերի վրա: Ես առաջին ղեկավարն եմ, որ հստակ ասել է հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Արցախի հարցը, որովհետև լուծողը ժողովուրդն է: Եթե կլինի Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի ժողովրդի համար, ես կգամ և այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին և նա կորոշի՝ ընդունել այդ առաջարկը, թե ոչ: Սա ամենամեծ երաշխիքն է, որ որևէ իշխանություն, առավել ևս մեր իշխանությունը՝ նույնիսկ ուզենա էլ, եթե այդքան խելագար ու դավաճան է, չի կարող իրականացնել այն՝ ինչ կա ՀՀԿ-ի մտքում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ հայտարարել է՝ այդ ԼՂ հարցով կարող է հանդես գալ Հայաստանի անունից, բայց չի բանակցի Ղարաբաղի անունից. «Արցախի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը: Արցախի դիրքորոշումը լինելու է վճռական, քանի որ Արցախի հարցի լուծողն առաջին հերթին Արցախի ժողովուրդն է, և որևէ մեկը չի կարող ի հեճուկս Արցախի ժողովրդի կամքի այդ հարցը լուծել»:
Նա նաև նշեց, որ վերջերս, երբ արձակուրդի ժամանակ գտնվում էր Արցախում, հրավիրել է Արցախի ղեկավարությանը, ԶՈւ ողջ հրամկազմին, քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և բոլոր մանրամասներով ներկայացրել Արցախի խնդրի լուծման վերաբերյալ իր դիրքորոշումները, բանակցային գործընթացի մանրամասները, որ մինչև հիմա եղել են:
«Ես հենց նրանց ներկայությամբ ասել եմ, որ չեմ ընդունում, այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանենց ժամանակին արտահայտած տեսակետը, թե Ղարաբաղի հարցին պետք է փորձագետի մակարդակով տիրապետի 5-7 հոգի: Ես ասել եմ հակառակը՝ ինչքան շատ մարդ տիրապետի, այնքան ավելի լավ մեզ համար, քանի որ Արցախի հարցում չի կարող լինել գաղտնիք ԶՈւ-ի, դիվանագիտական կորպուսի համար, որոշ չափով նաև ժողովրդի համար: Ես Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչներից հետաքրքրվեցի, թե նախկինում երբևէ նման հանդիպում եղե՞լ է, որ բոլորին հավաքեն ու պատմեն ամեն ինչ, թե ինչ են խոսացել, ինչ է կատարվում և ինչ մտադրություններ կան: Եւ նրանք ասել են, որ որևէ այդպիսի բան նախկինում տեղի չի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց. «Հրապարակային էլ ասել եմ՝ անընդունելի է, որ միջազգային ներկայացուցիչները մեզ հարցնում են, իսկ մենք պատրա՞ստ ենք զիջումների կամ փոխզիջումների: Ես ասել եմ, որ մենք հրաժարվում ենք պատասխանել այդ հարցին, քանի դեռ միջազգային հանրությունը նույնը չի հարցնում Ադրբեջանին: Եթե այդ նույն հարցը կտաք Ադրբեջանին և պատասխանը կստանաք՝ նոր կգաք մեզ կհարցնեք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին