Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային
Ռեժիսոր Մայքլ Ռեդֆորդը 2019-ից սկսելու է Ուիլյամ Շեքսպիրի հայտնի «Լիր արքա» ողբերգության էկրանավորումը։ news.ru-ն գրում է, որ գլխավոր դերում հանդես է գալու ամերիկացի հայտնի դերասան 78-ամյա Ալ Պաչինոն։
inforeactor.ru-ի հաղորդմամբ, ռեժիսորը խոստովանել է, որ Լիր արքայի դերը շատ դերասաններ են ցանկանում խաղալ, բայց հենց Ալ Պաչինոն է պատրաստվել մի քանի տարի, և, Ռեդֆորդի կարծիքով, իսկապես արժանի է։ Ռեժիսորը մտադիր է հավատարիմ մնալ շեքսպիրյան դասական տեքստին։ Ֆիլմը նկարահանվելու է Մեծ Բրիտանիայում։