Մշակույթ 13:25 27/11/2018 Աշխարհում

Աճուրդում Այվազովսկու կտավը վաճառվել է գնահատվածից ավելի թանկ

Լոնդոնում Christie's աճուրդային տան կազմակերպած ռուսական արվեստի գործերի վաճառքից ստացվել է 7,15 միլիոն  ֆունտ ստերլինգ (9,16 միլիոն դոլար)։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  աճուրդին մասնակցել է 250 մարդ աշխարհի 29 երկրից։ Ամենաթանկ լոտը եղել է իսպանական մասնավոր հավաքածուից չափազանց հազվագյուտ կայսերական ճենապակյա ծաղկամանը, որը վաճառվել է 1,81 միլիոն եվրոյով (2,32 միլիոն դոլար), ինչը նախնական գնից երկու անգամ բարձր է։

19-րդ դարի ռուսական արվետի նկատմամբ հետաքրքրությունը բավականին բարձր է եղել։ Հովհաննես Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը, որը գնահատվել էր 400-600 հազար ֆունտ ստերլինգ  (515-775  հազար դոլար), վաճառվել է 609 հազար ֆունտ ստերլինգով (780 հազար դոլար)։ Նկարը Այվազովսկին ստեղծել է 1873 թվականին, Ջոն Քլյուգեի մասնավոր հավաքածուից է  և «վերջին քսան տարիների արվեստի շուկայում չի հայտնվել»։ Chistie's-ից հայտնել են, որ նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին:

Բացի Christie's-ից,  «ռուսական շաբաթին» մասնակցում են նաև  Sotheby's, MacDougall's և Bonhams աճուրդային տները։ «Ռուսական վաճառքի» արդյունքները  կամփոփվեն նոյեմբերի 28-ին։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}