Մարդ կա, որ պարբերաբար վատանում է. Աշոտյան
«Ինչքան վառն եք դուք, ինչքան պայծառ եք և գեղեցիկ, և որոշ մարդկանց լեզուները պտտվում եմ մեզ ասել սև։ Որտե՞ղ եք տեսել Հայաստանում այսքան պայծառ մարդ՝ մեկ քաղաքական թիմում, այսքան խելացի մարդ՝ մեկ քաղաքական թիմում, այսքան բարի մարդ՝ մեկ քաղաքական թիմում, այսքան միամիտ մարդ՝ մեկ քաղաքական թիմում, այսքան աներես մարդ, որ քաղաքական այս հարվածներից հետո ոչ միայն չի չքվել, չի գոլորշիացել ու չի անհետացել, այլ կանգուն է, պայքարում է և պատրաստ է պատասխանատվություն կրել երկրի համար»,- այսօր ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մարդ կա, որ պարբերաբար վատանում է, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում։ Հարգելիս, չփորձես վախեցնել Հանրապետականներին, մեր հետևում կանգնած մարդիկ վախեցողը չեն։ Մեր կուսակցությունը սովետական «գուլագ»–ից չի վախեցել, մեր կուսակցությունը Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել, մեր կուսակցությունը պետականության վերականգնման առաջին տարվանից պատասխանատվությունից չի վախեցել, քեզանից էլ չենք վախենալու»,- ասաց նա։
Աշոտյանը նշեց, որ անծանոթ մի կնոջից նամակ է ստացել՝ հետևյալ բովանդակությամբ. «Պարոն Աշոտյան, Ձեզ ատում էի, ձեր ընկերներին չէի սիրում, մտածում էի շահամոլ կարիերիստ եք, մտածում էի առաջինն եք լքելու Հանրապետականը, բայց հասկացա, որ Դուք և Ձեր ընկերները կարգին մարդիկ եք, բայց արդյոք պետք է կորցնել իշխանությունը, որ մենք՝ ժողովուրդս բացահայտենք, որ դուք կարգին մարդիկ եք»։
Աշոտյանն հավելեց, որ այսօրվա օրն էլ կանցնի, ընտրություններն էլ կանցնեն, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ, հանրապետական անձնավորություն պետք է իր մեջ կրի անցյալի, ներկայի և ապագայի դասերը, որոնք պետք է պետություն կառուցելու ճանապարհին հայ մարդուց չհեռանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը թվարկեց, թե ինչը պետք է մտահոգի ՀՀ քաղաքացուն
- Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին