Դավիթ Իշխանյան. Երբեք չեմ զարմացել Սասուն Միքայելյան տեսակի անձերի տեսակետներից
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանն անդրադարձել է Թալինում երեկ Սասուն Միքայելյանի հայտարարությանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ես երբեք չեմ զարմացել Սասուն Միաքյելյան տեսակի անձերի տեսակետներից թե՛ 90-ականներին և թե՛ նաև այսօր: Այդ երևույթները 30 տարի է մեզ ուղեկից են: Դա այդ տեսակի ու մակարդակի մարդկանց ընկալումների իրական արտացոլանքն է իրենց արտահայտություններում:
Այստեղ կա երկու հանգամանք՝ Նախ նրանց «տեսակետներ»-ը ձևավորվում են որոշակի շրջանակների ազդեցության ներքո, և երկրորդ այդ շրջանակները նաև մղում են մեր «հերոսներ»-ին հպարտությամբ և համոզվածությամբ բարձրաձայնել ինչ-որ բաների մասին, որոնց խորքը իրենց իսկ գիտակցության համար հասու չէ:
Վտանգը ոչ թե տեսակետ արտահայտողներն են, այլ նրանց տեղ տվող, ոգևորող և առաջ մղողները: Հավելյալ բացատրություններն ու մեկնաբանությունները առ ոչինչ են:
Հ.Գ. – Մեր ազգային ազատագրական պայքարը ստվերի տակ դնելու շահագրգիռ կողմերը շատ են: Միշտ պետք է զգոն լինել»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայանը՝ Սասուն Միքայելյանին. «Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա Հայոց պետականությունը պարզապես կկործանվեր». «168 ժամ»
- Չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանին քննադատողներին
- Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին. Արշավիր Ղարամյան
- Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից». Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին
- Սասուն Միքայելյանը կարող է վաղն էլ ասել՝ «Եկեք Արցախը հանձնենք, կարևորն այս հեղափոխությունն է. ազատամարտիկ
- Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան
- Դավիթ Իշխանյան. Արցախում որոշ քաղաքական ուժեր ու անհատներ 2020-ի նախընտրական քարոզարշավ են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան