Տնտեսական աճը ժողովուրդը զգում է իր սառնարանը բացելուց. Ծառուկյան
«Դուք գիտեք, որ իմ խոսքը գործ է, և ինչ որ ասեցի՝ իրականություն եմ դարձնելու»,- այսօր Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն իր ելույթում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր երկրի հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, որ պետք է լինի։
«Այսօր մենք խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում, ինչքան ոլորտ ունենք, այնքան էլ խնդիր, պրոբլեմ ունենք։ Բոլորն էլ ուզում են լավ ապրել, ուզում են՝ իրենց ընտանիքները լավ պահեն: Այսօր անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն անել, դրա հնարավորությունը կա: Մեր ժողովուրդն իսկապես աշխատասեր է»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում կան բոլոր ոլորտներին և խավերին վերաբերող կետեր։
«Ես չեմ եկել՝ խնդրելու, որ պարոն Ծառուկյանին ձայն տաք: Պարոն Ծառուկյանն իր աշխատանքով ամեն ինչի հասել է, ամբողջ աշխարհով ճանաչում ունի, վստահություն էլ ունի, բայց ես այսօր ուզում եմ, որ իմ երեխաները լավ, հզոր երկրում ապրեն։ Իսկ մի ծաղիկով գարուն չի գա, երկու տոկոսով չի գա, ընդհանուր ազգը պետք է լավ ապրի»,- ասաց նա։
Խոսելով տնտեսական աճից, նա ասաց. «Այսօր ինչքան էլ ուզում է ասենք՝ տնտեսական աճ կա, տնտեսական աճը ժողովուրդը զգում է իր առօրյայում, ապրելակերպում, իր ընտանիքում, իր սառնարանը բացելուց, իր երեխայի վիճակին նայելուց։ Այսօր բոլորը վրդդոված են, նեղված են, բայց հուսյով սպասում են, որ լավ է լինելու»։
Ինչ վերաբերում է Արցախի խնդրին՝ ասաց. «Մեր Ղարաբաղի խնդիրը... մենք պետք է հզոր լինեք, հզորի հետ են բանակցում, թույլի հետ ոչ ոք չի բանակցում, մեր կյանքի խնդիրն ու նպատակն է, որ չմոռանանք ոչ ոքի՝ և հայրենիքի պաշտպաններին, և զոհվածներին: Ժողովուրդ, դա հեշտ գործ չէ, այսօր տեսնելով պարոն Փաշինյանին՝ ձեզ ասեմ, որ այդքան էլ հեշտ չի իր վիճակը, այսօր այդ մարդը կատարել է, արել է, հալալ է, ու դրա համար պետք է բոլորը աջակից լինեն նրան, մարդու մատից փուշ հանեն, ոչ թե մարդու համար պրոբլեմներ սարքեն: Եթե այսօր նա երկրի ղեկավարն է, պետք է մի քիչ առավելություններ էլ լինեն նրա համար, մենք պետք է մտածենք ինչպես մեկ ընտանիք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում