ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին երկարաձգել տրամադրված վարկի օգտագործման ժամկետը
Հայաստանի ֆինանսների նախարարությունը դիմել է ՌԴ ֆինանսների նախարարությանը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը մինչև 2026 թ. երկարաձգելու համար Հայաստանին տրամադրված վարկի օգտագործման ժամկետը երկարաձգվելու համար, դրան զուգահեռ հարց է բարձրացվել, որ մարումները նույնպես հետաձգվեն նույն ժամկետով։ Այս մասին լրագրողներին հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
ԲԱղրամյանը Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ այցելել էր ՀԱԷԿ, ամփոփվել են 2018 թ ի ՀԱԷԿ ժամկետի երկարացման աշխատանքների արդյունքները։
«Ընդհանուր կայանը եթե միշտ 2,4 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէնրեգիա է տվել, ընդհանուր վերազինման արդյունքում հույս ունենք, որ առնվազն 2,9 միլիարդի կհասնենք։ Այսինքն մոտ 500 միլիոն կիլովատ/ժամ ավելի էլեկտրաէներգիա կառաքի ատոմակայանը, որն ընդհանուր մեծածախ էլեկտրաէներգիայի սակագնի վրա, բնականաբար, ազդելու է և նվազեցնելու է մեծածախ սակագինը, արդյունքում նաև հնարավորություն է ստեղծելու առնվազն վերջնական սպառողների սակագների նվազմանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
ԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, որ իրենց օգնության ծրագիրը բաղկակցած էր 270 միլիոն դոլարի վարկից, 30 միլիոն դոլարի դրամաշնորհից, կնքվել է 204 միլիոն դոլարի պայմանագիր, բայց դա չի նշանակում, որ մնացած գումարները չեն պատրաստում օգտագործել։
«Կա ծրագիր, հաջորդական կետեր, այդ կետերով շարունակելու ենք պայմանագրերը կքնել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական ատոմային ոլորտի մասնագետներն ուսումնասիրել են համաշխարհային լավագույն փորձը` ՀԱԷԿ-ում կիրառելու համար
- Հայաստանում ՀԷԿ-երի արտադրված էլեկտրաէներգիան ավելացել է, ՀԱԷԿ-ում` նվազել
- ՀԱԷԿ-ը էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից է.Լիխաչով
- ՀԱԷԿ-ում պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի 1-ին
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման վարկը էլէներգիայի սակագնի վրա չի ազդի. նախարար
- Հանձնարարվել է՝ ՀԱԷԿ-ի վերազինման աշխատանքներն իրականացնել ժամանակացույցին համապատասխան
- ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական վարկի վերադարձը կհաշվարկվի էլէներգիայի սակագնում
- ՀԱԷԿ-ի վերանորոգումն ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարար
- ՀԱԷԿ-ը խնդրում է չխոչընդոտել ատոմակայանի աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը
- ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն արդիականացվում է
- Հայ-ռուսական առաջիկա համատեղ նիստին կքննարկվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
- Աշոտ Մանուկյանը կարևորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները
- ՀԱԷԿ-ում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով