Ղազախստանցի օլիգարխը կոչ է անում դուրս գալ համազգային ցույցի ընդդեմ Նազարբաևի՝ ինչպես Հայաստանում արվեց
Ղազախստանի աքսորված օլիգարխ Մուխտար Աբլյազովը կոչ է անում համազգային խաղաղ ցույցի դուրս գալ ընդդեմ նախագահ Նազարբաևի դեկտեմբերի 16-ին։
Աբլյազովը YouTube-ում հրապարակված տեսանյութը վերնագրել է «Թավշյա հեղափոխություն Ղազախստանում»։
Օլիգարխը բերում է Չեխոսլավակիայի օրինակը, որտեղ 1989թ.-ին տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, երբ միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոցներ ու այն իշխանությունը, որին դեմ էր ժողովուրդը, ուղղակի հեռացվեց՝ «խաղաղ ձևով»։
«Եթե խոսենք Ղազախստանի մասին, ապա մենք գիտենք, որ Նազարբաևի ձեռքում է ոստիկանությունը, բանակը, Ազգային անվտանգության կոմիտեն և այլն։ Սակայն նրանք ևս ազգի մի մասն են։ Եվ Հայաստանի, Վրաստանի ու մյուս երկրների փորձը մեզ ցույց է տալիս, որ երբ բողոքող մարդիկ, զանգվածաբար, միասնական նպատակով դուրս են գալիս ու ասում են «ոչ» գործող իշխանությանը, այդ ռեժիմներն ուղղակի ավտոմատ ձևով տապալվում են, քանի որ հատուկ ծառայությունները, բանակը, ոստիկանությունը ինքնաբերաբար անցնում են ժողովրդի կողմը, քանի որ նրանք ժողովրդի մի մասն են, քանի որ նրանց ծնողները, երեխաները, հարազատները ևս գտնվում են դժգոհ, բողոքող մարդկանց շարքերում։ Եվ այն ժամանակ, երբ այս մարդիկ շատ են, իշխանությունը չի կարող հանդես գալ ժողովրդի դեմ, ու քաղաքական վերնախավը մնում է միայնակ։ Այդպիսով տեղի է ունենում իշխանության փոփոխություն»,-ասում է Աբլյազովը ու կոչ անում դուրս գալ փողոց ողջ երկրով ու ուղարկել Նազարբաևին թոշակի։
Հարակից հրապարակումներ`
- Ով ինչ շագանակ է ցանկանում դուրս բերել «ՀԱՊԿ կրակից»
- Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից
- Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
- «Իրատես». Փաշինյանին չեն վստահում, ավելին, Նազարբաևն ու Բատկան նրա ներկայությամբ կարևորից ու «սրտամոտից» երբեք չեն խոսում
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան