Ղրիմի ղեկավարը մեկնաբանել է Ուկրաինայում ռազմական դրության հաստատումը
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը մեկնաբանել է Ուկրաինայում նախօրեին 30 օրով հաստատված ռազմական դրությունը։ Այս մասին հայտնում է gazeta-ն։
Ակսենովի խոսքերով, ռազմական դրությունը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Ղրիմի համար, քանի որ թերակղզում կան բավարար ուժեր ու միջոցներ։
«Առաջին հերթին շնորհիվ մեր նախագահի աջակցության, Ղրիմը պաշտպանված է ու վերածվել է ամրոցի, ինչպեսև ողջ Ռուսաստանը։ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը ոչ մեկին չի թույլատրվում, սրա համար կլինի քրեական պատիժ»,-ասել է Ակսենովը։
Ուկրաինայի ու ՌԴ միջև իրավիճակը սրվել է Ազովի ծովում տեղի ունեցածի պատճառով։ Նոյեմբերի 25-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ուկրաինական ռազմական նավերը հատել են իր սահմանը ու առգրավվել։ Ռուսաստանը սա համարում է սադրանք Ուկրաինայի կողմից։
Հիշեցնենք, որ 2014թ.-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքներով այն միացավ Ռուսաստանին, ինչը Եվրոպան համարեց Ղրիմի անեքսիա ու ՌԴ-ի նկատմամբ սահմանվեցին պատժամիջոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն առաջարկում է Ուկրաինայում 60 օրով ռազմական դրություն սահմանել
- Պորոշենկոն հայտարարել է Ազովի ծովը «բռնազավթելու» Ռուսաստանի ցանկության մասին