Շերը փախել է իր սիրային արկածների մասին պատմող մյուզիքլից
Ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ Շերը (Շերիլին Սարգիսյան) իր կյանքի մասին բրոդվեյան մյուզիքլի ժամանակ վրդովվել է։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Page Six-ին։
Աղբյուրներից մեկը նշել է, որ երգչուհին փախել է դահլիճից մինչև ընդմիջումը։
«Նա զարմացել էր մի քանի փոփոխություններից, որոնք ստեղծողները մտցրել էին ներկայացման մեջ առանց նրա համաձայնության»,- ասել է ցուցադրությանը ներկաներից մեկը։
Երգչուհուն մոտ աղբյուրներից մեկն ասել է, որ նա սրտնեղած էր նախքան ներկայացումը Կալիֆորնիայում բռնկված հրդեհներից, որի պատճառով հնարավոր է այրվեր նաև նրա առանձնատունը։
Մեկ այլ աղբյուր ընդգծում է, որ Շերը չի գնացել ներկայացումից, նա ցանկացել է մենակ մնալ, այդ պատճառով լքել է իր տեղը, բայց ավելի ուշ շարունակել է դիտել պատշգամբից։
«Շերի շոու» մյուզիքլը պատմում է երգչուհու 6 տասնամյակ ձգվող կարիերայի և սիրային արկածների մասին։ Պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 3-ին։